Անցնել բովանդակությանը

Ծնվում է, աճում է մի բան

«Ռուբայաթ» ժողովածու · 1926

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում. Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում, Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,— Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ծնվում է, աճում է մի բան» քառյակ բանաստեղծությունը (1926, «Ռուբայաթ» ժողովածուից) պայքարի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու Ռուբայաթ
Տողերի թիվ 4