«Ա՜խ, երանի չըծնվեի…»
1935
Ա՜խ, երանի չըծնվեի,
Չըլսեի
Հովիվների երգերը ջինջ
Եվ մայրական խոսքերը սուրբ։
Չըտեսնեի
Չքնաղ դեմքը իմ տիրուհու
Եվ աշխարհքը հրաշագեղ։
Ա՜խ, երանի չըծնվեի,
Չըլսեի, չըտեսնեի —
Չըմեռնեի…
1935
1935
1935
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Ա՜խ, երանի չըծնվեի…» բանաստեղծությունը (1935) կյանքի և մահվան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։