Անցնել բովանդակությանը

«Դարդը սրտիս ճամփա ընկա…»

1898

Դարդը սրտիս ճամփա ընկա, Ու մարդ չուզեց հետս գար. Ծո՜վ ջան, խո՛ր ծով, գիրկդ եկա, Սրտիս ընկեր, սիրտ չկար։ Էս աշխարհում շա՜տ ման եկա, Ժեռը գրկի ու լացի. Ծո՛վ ջան, մե՛ծ ծով, գիրկդ եկա, Ա՜խ, կարոտ եմ ծով սրտի։ Մեր սրտերով բացվենք իրար, Տեսնենք ո՞ւմ մեջ շատ դարդ կա. Ա՜խ, քու սիրտն էլ ինչքա՜ն դառն է, Իմ սրտիս պես շա՜տ թույն կա…

1898, Օդեսա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Դարդը սրտիս ճամփա ընկա…» բանաստեղծությունը (1898) կարոտի և ծովի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12