«Դու գնացիր, — ես մնացի…»
1900
Դու գնացիր, — ես մնացի
Բյուր մարդկանց մեջ մեն — մենակ
Սրտիս խորքում դառն լացի,
Խավարն իջավ կըրծքիս տակ։
Թափառում եմ փողոց — փողոց
Այս ծովածուփ քաղաքում.
Զսպված ցավից շրթներս՝ խոց,
Եվ աստղ չկա իմ հոգում…
1900
1900
1900
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Դու գնացիր, — ես մնացի…» բանաստեղծությունը (1900) ծովի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։