Անցնել բովանդակությանը

«Դու մերժեցիր ինձ, չըկանչեցիր ետ…»

1908

Դու մերժեցիր ինձ, չըկանչեցիր ետ։ Եվ անցան տխուր, տարիներ տխուր. Եվ հեռվից վախով, հույսերից թափուր, Նայում էի քեզ, մենակ վշտիս հետ։ Օրերս շքեղ չքացան անհետ, Բայց մի վայրկյանը քո կախարդ գրկում, Մի վայրկյանը սոսկ՝ խրթին ու անհուն Ժամանակս անցած՝ կդարձնե ինձ ետ։

1908, Ղազարպատ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Դու մերժեցիր ինձ, չըկանչեցիր ետ…» բանաստեղծությունը (1908) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8