Անցնել բովանդակությանը

«Ձյունն է եկել, ծածկել հիմա…»

1918

Ձյունն է եկել, ծածկել հիմա Ճերմա՜կ, ճերմակ խաղաղությամբ Դաշտեր, գյուղեր տխուր, ավեր Հայրենիքիս… Անհո՜ւն, անծիր տառապանքով, Զարհուրանքով, եղեռններով Հազար ու բյուր, հազար ու բյուր, Մայր ու մանուկ, եղբայր ու քույր. Մեռան իրենց արյունի մեջ — Զարհուրանքով, եղեռններով, Անհո՜ւն, անծիր տառապանքով։ Եվ ձյունն հիմա ծածկել է լուռ Ոսկորները նրանց անթաղ Ճերմա՜կ, ճերմա՜կ խաղաղությամբ…

1918

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ձյունն է եկել, ծածկել հիմա…» սոնետ բանաստեղծությունը (1918) հայրենիքի և մոր մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-7-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1918 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14