Անցնել բովանդակությանը

«Էդ ի՞նչ կըրակ կանես, մերի՛կ…»

1897

— Էդ ի՞նչ կըրակ կանես, մերի՛կ[^1]։ — «Բալաս, վերքիդ դեղ կեփեմ»։ — Ա՛խ, իմ վերքը սիրտս է մերի՛կ, Դեղ ու դարման ի՞նչ անեմ. Սրտիս վերքը խորն է մերի՛կ, Լավի դարձի հույս չըկա. Մի՛ քըրքըրիր սիրտըս, մերի՛կ. Խոր — խոցերուս ճար չըկա։ [^1] մերիկ — մայրիկ

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Էդ ի՞նչ կըրակ կանես, մերի՛կ…» բանաստեղծությունը (1897) տխրության և մոր մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 9 տող՝ 1-1-1-1-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 9