«Գերեզմանըս անհայտ լինի…»
1899
Գերեզմանըս անհայտ լինի,
Վերաս քամին շառաչե.
Վերաս խա՛չ, քա՛ր թող չըլինի,
Մենակ ուռին հառաչե։
Ա՜Խ, աշխարհում մարդկանց ձեռեն
Խաչեր շա՜տ եմ, շատ տարել.
Ու վաղո՜ւց էլ սրտիս վրեն
Կան շա՜տ ծանըր, սև քարեր…
1899
1899
1899
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Գերեզմանըս անհայտ լինի…» բանաստեղծությունը (1899) մահվան և տխրության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։