Անցնել բովանդակությանը

«Գիշերը պատեց իմ դուռն ու երդիկ…»

1911

Գիշերը պատեց իմ դուռն ու երդիկ, Եվ օրեր կանցնին ու չի լուսանա. — Իմ քնքուշ մանկիկ, իմ սիրուն մանկիկ, Մի՛ դիպչիր սրտիս,— փշրված է նա։ Իմ գլխին պայթեց բախտի գոռ մրրիկ Ու տունս դարձուց տխուր, վերանա. — Իմ անուշ մանկիկ, իմ սիրուն մանկիկ, Մի՛ դիպճիր սրտիս, — փշրված է նա։ Կուգան ու կերթան ճաճանչ ու ծաղիկ, Ա՜խ, միևնույն է ինձ համար հիմա. — Իմ քնքուշ մանկիկ, իմ երազ-մանկիկ, Մի՛ դիպչիր սրտիս, — փշրված է նա…

1911

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Գիշերը պատեց իմ դուռն ու երդիկ…» բանաստեղծությունը (1911) վիշտի և մանկականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12