Անցնել բովանդակությանը

«Գիշերն երազով, զօրը կարոտով՝…»

1904

Գիշերն երազով, զօրը կարոտով՝ Նազելի տեսքիդ մընացի անհաս. Աշխարհը հարբեց քո անուշ հոտով, Մենակ ես քեզնից մընացի անմաս։ Ա՜խ, գոնե տեղըդ վարդեր ուղարկի՛ր, Համբուրեմ, դընեմ մարած աչքերիս. Գոնե վարդերիդ փշերն ուղարկիր, — Համբուրեմ, գըգվեմ սիրավառ սրտիս…

1904, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Գիշերն երազով, զօրը կարոտով՝…» բանաստեղծությունը (1904) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8