Անցնել բովանդակությանը

«Հայրենի գետի զմրուխտ ափերին…»

1911

Հայրենի գետի զմրուխտ ափերին Մեր հին տնակն է կքել մենավոր. Ա՜խ, ես հեռավոր ճանապարհներին Քայլում եմ հիմա մենակ ու մոլոր։ Շաչում է ահեղ՝ իմ գլխի վրա Աշնան ցուրտ քամին այս մութ գիշերին… Վառվո՞ւմ է արդյոք օջախս հիմա Հայրենի գետի զմրուխտ ափերին…

1911, Կ.Պոլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հայրենի գետի զմրուխտ ափերին…» ութնյակ բանաստեղծությունը (1911) աշնան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8