Անցնել բովանդակությանը

«Իմ փերին…»

1892

ԻՄ ՓԵՐԻՆ (Շիրակի ավանդավեպ) Կես — գիշերին, գետի ափին Ես նստած եմ սիրավառ. Գետն հոսում է, և հոսանքին Ես նայում եմ միալար։ — Ո՞վ է՝ անդորր, լուռ գիշերով Մենությունըս խռովում. Շուշան — կրծքով, լույս թևերով Նիրհած գետը վրդովում։ Ո՞վ է հագած լուսնի շողեր՝ Շքեղ կանգնում առաջիս. Սև մազերին գոհար — ցողեր՝ Հուր շշնջում ականջիս։ Ո՞վ է ծագող լույսերի հետ Ծաղիկները համբուրում. Երազի պես ցնդում անհետ Մշուշային փրփուրում։ Նա փերին է զմրուխտ գետի, Ցնորքներիս սիրելին. Դիցուհին է իմ վառ սրտի, Վառ երգերիս նազելին։ Եվ մինչև լույս գետի ափին Ես նստած եմ քարացած. Գետն հոսում է, և հոսանքին Ես նայում եմ շվարած…

1892, Արգինա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Իմ փերին…» բանաստեղծությունը (1892) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 26 տող՝ 2-4-4-4-4-8 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 26