Անցնել բովանդակությանը

«Կեռասենին ծաղկեց կրկին…»

1911

Կեռասենին ծաղկեց կրկին, Ծավալվեց բույր ու զեփյուռ. Բլբուլն երգեց վարդի գրկին, Կարկաչեցին ակն — աղբյուր; Իր լարն ունի թուփ ու թռչուն, Ամեն մի ծիլ ու ծաղիկ, Բյուր — բյուր լարով գարնան լեզուն Նորից խոսեց գեղեցիկ։ Ես լսում եմ ու հավատում Նորից գարնան հեքիաթին. — Ով՞ էր՝ հնչեց իմ սրտում Սիրո զմուխտ մեղեդին…

1911, Թիֆլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Կեռասենին ծաղկեց կրկին…» բանաստեղծությունը (1911) սիրո և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12