«Լավ օրերիս երգը մոռցած…»
1898
Լավ օրերիս երգը մոռցած
Ուրտի՞ց հանկարծ հիշեցի.
Հուզեց, այրեց սիրտըս մարած
Երգը սիրած վացեմի։
Եվ ուզեցա ծովափն ելնիմ,
Հեռո՛ւ, հեռո՛ւ մարդկանցից.
Մենակ ընկնիմ վայրի ափին
Եվ լամ անհո՛ւյս, թախծալի՛ց…
1898, Օդեսա
1898
1898, Օդեսա
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Լավ օրերիս երգը մոռցած…» բանաստեղծությունը (1898) ծովի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։