Անցնել բովանդակությանը

«Լուռ գիշերին մտքիս դիմաց…»

1898

Լուռ գիշերին մտքիս դիմաց Շա՜տ ստվերներ ժողվեցան. — Ընկերներըս՝ մեռած, կորած, Հոգուս խորքով անց կացան։ Նրանց աչքերն՝ անհույս, անսեր, Սրտիս խորքը նայեցին, — Խոր վերքի պես սիրտըս բաց էր, Նրանք այնտեղ սուզվեցին…

1898, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Լուռ գիշերին մտքիս դիմաց…» բանաստեղծությունը (1898) սիրո և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8