Անցնել բովանդակությանը

«Լուռ պարտեզում սըրտատըրոփ, սիրատենչ…»

1905

Լուռ պարտեզում սըրտատըրոփ, սիրատենչ Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր. … Շըշուկ ընկավ ահա վարդի, ծաղկանց մեջ. Ծըփծփացին շուրջս մետաքս զառ փեշեր. Իմ նազելուս շունչը քնքուշ ինձ շոյեց, Կարոտավառ հպարտ կրծքին փարվեցի. Ծով — մազերի բույրը անո՛ւշ ծավալվեց, Աստղ — աչերին համբույրներըս վառեցի. Շըրթներիցըս ալ — արյունը կաթկաթեց Եվ բախտավոր, և երջանիկ լացեցի… — Վա՛յ, քեզ, թըշվառ, ցընորքների խեղճ տըղա, Ոչ ո՛ք չունիս, ոչ ո՛ք չըկա՝ քեզ մոտ գա…

1905, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Լուռ պարտեզում սըրտատըրոփ, սիրատենչ…» բանաստեղծությունը (1905) կարոտի և ծովի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 10-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12