«Մարգարիտնե՜ր վըզիդ շուրջ…»
1919
Մարգարիտնե՜ր վըզիդ շուրջ
Տրտում փայլով ու քնքո՛ւշ.
Մարմարեղեն վըզիդ շուրջ
Մարգարիտնե՜ր թախծանո՜ւշ։
Արցունքներս են իմ սիրուս՝
Տխո՜ւր, տխո՜ւր, դալկահար.
Արցունքնե՜րըս իմ անհույս —
Վըզիդ բոլոր շարեշար…
1919, Ժընև
1919
1919, Ժընև
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Մարգարիտնե՜ր վըզիդ շուրջ…» բանաստեղծությունը (1919) սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։