Անցնել բովանդակությանը

«Մութ անտառով լուռ ման կուգամ…»

1897

Մութ անտառով լուռ ման կուգամ, Բուն ու ագռավ ինձ կըսեն. — «Ա՜խ, խեղճ տըղա, ի՞նչ տըխուր ես. Դուն հիվանդ ես…» ինձ կըսեն։ Մութ անտառով լուռ ման կուգամ, Ցող կըշաղե ծառերեն. — «Ա՜յ խեղճ տըղա, վերքըդ խորն է Վըրադ կուլանք…» ինձ կըսեն; Քամին փըչեց, ու ծառերեն Տերևները վար ընկան. — «Ա՜յ խեղճ տըղա, տերևներն են Քու մահիճն ու գերեզման…»։

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մութ անտառով լուռ ման կուգամ…» բանաստեղծությունը (1897) մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12