Անցնել բովանդակությանը

«— Պարզըկա գիշե՜ր……»

1892

— Պարզըկա գիշե՜ր… Աստղերն երկնքում լուռ պսպղում են, Շողերը լուսնի դիպել են սարի Ձյունոտ կողերին — կողերը ցոլում, Պեծին են տալիս։ Քամին ցրտաշունչ Թևերը փռած փնչում է, թռչում, Երկիրը սառած ճաքում-ճաքճքում, Ձյան հատիկներով կուրծքը քարափի Ծեծում ու ծեծկում… Անծա՜յր ճանապարհ… Առա՜ջ եմ գնում — ո՞ւր, — ես չըգիտեմ, Սառո՜ւյց ու ձմե՜ռ. Առաջ եմ գնում անհո՛ւյս, անընկե՛ր, Քամի ու գիշե՛ր… — Ա՜խ, եթե հանկարծ հույսըս շողշողար, — Նա ինձ ողջունե՜ր…

1892, Թիֆլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «— Պարզըկա գիշե՜ր……» բանաստեղծությունը (1892) աշնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 17 տող՝ 5-5-6-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 17