Անցնել բովանդակությանը

«Քայլում եմ մենակ անտառի խորքում…»

1918

Քայլում եմ մենակ անտառի խորքում, Դեղին տերևը թափվում է վերաս. Ո՛չ վիշտ եմ սգում, ո՛չ սեր եմ երգում, — Իմ հոգում չըկա ո՛չ աստղ, ո՛չ երազ։ Եվ մըխրճվում եմ անտառում խավար, Չեմ տենչում գտնել դարձի արահետ. Տերևների պես ծեծվա՜ծ, հողմավա՜ր, Գնում եմ կորչիմ տերևների հետ… Եվ մահվան հանդեպ կանգնել եմ ահա՛, Ձեռքով եմ անում, կանչում եմ՝ թո՛ղ գա…

1918, Ժընև

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Քայլում եմ մենակ անտառի խորքում…» բանաստեղծությունը (1918) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1918 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10