Անցնել բովանդակությանը

«Շուշան աղջի՛կ, քու գերին եմ…»

1892

Շուշան աղջի՛կ, քու գերին եմ, Կալ ու կապված անշղթա. Սիրտըս վառվավ սիրուդ բոցեն, Պապաք-ծարավ էրվեցա։ Իսկ Շուշանը գավը ուսին Դեպի ձորն է թռչկոտում, Աչք չի քըցում խեղճ տըղին։ Ծով-աչերիդ ծով-կարոտով Շվաք եղա, ման եկա. Օրերս անցան ախ ու վախով, Ես հալ ու մաշ թել դարձա։ Իսկ Շուշանը աղբրազովին Կուրծքը՝ արձակ, հուսքն՝ արձակ Վարդ երեսն է լվանում։ Էս քարի պես ժեռ է հոգիդ, Էս այրի պես՝ լուռ ու մութ. Էրվեց, մոխիր դառավ գերիդ, Ա՜խ, Շուշա՛ն ջան, ա՜խ, անգու՛թ… Իսկ Շուշանը գավը ուսին՝ Զուլալ ջուրն է տուն տանում, Աչք չի քըցում խեղճ տըղին։

1892, Կարս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Շուշան աղջի՛կ, քու գերին եմ…» բանաստեղծությունը (1892) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 21 տող՝ բաժանված 3 տան, յուրաքանչյուրը 7 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 21