Անցնել բովանդակությանը

«Սիրեցի, յարըս տարան…»

1898

Սիրեցի, յարըս տարան. Յարա տըվին ու տարան. — էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սիրտւ պոկեցին, տարան։ Ցավըս խորն է, ճար չըկա, Ճար կա, ճար անող չըկա. — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սրտացավ ընկեր չըկա։ Լա՛վ օրերըս գնացի՜ն, Ափսո՜ս ասին, գնացի՜ն. — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սև դարդերս մնացին…

1898, Նոր Նախիջևան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Սիրեցի, յարըս տարան…» բանաստեղծությունը (1898) սիրո և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 4-4-3-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12