Անցնել բովանդակությանը

«Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին…»

1907

Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին Ձըմռան հողմերից ծեծվա՛ծ, տառապա՛ծ. — Այս գայլն է թըշվառ՝ լեռան լանջերին Դառն հեծեծում ցըրտահա՜ր, քաղցա՜ծ… Մենավո՛ր, խըղճո՛ւկ, դու վիրավոր սի՛րտ, Ես է՛լ քեզ նման մենակ եմ ու խեզճ, Մարդն էլ քեզ պես է, ո՛վ խոշտանգած սի՛րտ, Այս ցավի, մահի սև աշխարհի մեջ։ Այս ցավի, մահի դաժան աշխարհում Մեր բախտը մեկ է՝ անհույս ու թըշվառ, Իմ սիրտն էլ քեզ հետ կյանքն է անիծում, Արի՛, լանք մեկտեղ, իմ խե՛ղճ գայլ-եղբայր…

1907, Երևան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին…» բանաստեղծությունը (1907) մահվան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12