«Վառ արևի շողքը խաղաց…»
1896
Վառ արևի շողքը խաղաց
Լուսադեմին իմ ճակտին.
Աղունիկն էլ թռավ, եկավ,
Նստավ բանտիս լուսանցքին։
Ա՜Խ, շա՜տ սրտանց կարոտցեր եմ
Աղունիկիս, արևիս.
Ե՞րբ պիտ ոտքերն ընկնիմ, գրկեմ
Աղունիկիս, արևիս…
1896, Երևան
1896
1896, Երևան
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Վառ արևի շողքը խաղաց…» բանաստեղծությունը (1896) կարոտի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։