Անցնել բովանդակությանը

«Երազիս տեսա, որ մայրս՝ թշվառ…»

1908

Երազիս տեսա, որ մայրս՝ թշվառ, Շեն պատերի տակ, մեծ փողոցներում, Ա՜յնպես դողդոջուն, հիվանդ ու անճար, Անց ու դարձողին ձեռն էր կարկառում։ Երազիս տեսա, որ իմ մայրը՝ ծեր, Ցնցոտիներով պատած մուրացկան, Եվ մարդիկ՝ անգութ, անտարբեր, անսեր, Զբոսնում էին և հրում նրան։ Եվ երազիս մեջ ես դառըն լացի, Ու ցավից զարթնած՝ լաց եղա անքուն. — Ա՜խ, որքա՜ն մայրեր՝ խեղճ, առանց հացի, Մեր շուրջն են դողում ու մենք չենք զգում…

1908, Թիֆլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Երազիս տեսա, որ մայրս՝ թշվառ…» բանաստեղծությունը (1908) սիրո և մոր մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12