Անցնել բովանդակությանը

Ժողովրդական բայաթիներ

1900

Սիրելի՛ք, մնա՜ք բարով, Ճամփո՛րդ եմ, մնա՜ք բարով. Ով գիտե՝ ետ գամ, չըգամ, Թղջությամբ մնա՜ք բարով։ Վարդը նո՛ր էր, կոկոն դարձավ, Կոկոնի մեջ էլ թառամավ. Սիրտս քեզնով նոր պիտի բացվեր, Թոռոմելը քեզնից եղավ… Ձեռ ու ոտս կապեցին, Բանտը դրին, կողպեցին. Ո՛չ թողեցին գանգատվիմ, Ո՛չ էլ լեզուս կըտրեցին։ Հոգուտ մեռնիմ, մեղք չունիմ, Խըղճի արի, մեղք չունիմ, Աչքս տեսավ, սիրտս ուզեց, Ախր ես ի՞նչ մեղք ունիմ։ Ա՜խ, վաթա՛ն ջան, մնալով, Պանդուխտ հողում մնալով, Ջիվան կյանքս մաշեցի, Քեզնից հեռո՜ւ մնալով։ Լաց կուլամ սգվորի պես, Դարդերս մենձ բեռի պես, Թափս կտրավ, վար ընկա Աշունքվա խազալի պես…

1900

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ժողովրդական բայաթիներ» բանաստեղծությունը (1900) աշնան և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24