Անցնել բովանդակությանը

«Զորահավաք էր: Շտապ տուն եկավ…»

1919

Զորահավաք էր։ Շտապ տուն եկավ Զինվորի զգեստ հագած մի տղա. — Մայրիկ, ինձ օրհնիր, — պատանին ասավ, — Ես էլ կռվի դաշտ գնալու եղա… Ուշաթափ ընկավ խեղճ մայրը թշվառ, Եվ երբ ուշքն եկավ նորեն իր վրան, Գրկեց զավակին պինդ, կարոտավառ, Որպես թե վաղուց չէր տեսել նրան։ _ Ա՜խ, ի՜նչ ուրախ եմ, փա՛ռք քեզ, աստված իմ, Որ ողջ ետ դարձավ իմ անուշ որդին…

1919, Ժընև

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Զորահավաք էր: Շտապ տուն եկավ…» բանաստեղծությունը (1919) կարոտի և մոր մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10