Անցնել բովանդակությանը

«Դու ինքդ քեզ տաքանում ես»

«Ութնյակներ» ժողովածու

Դու ինքդ քեզ տաքանում ես Եվ ինքդ քեզ հաճախ պաղում, Ու թվում է տեսնողներին, Թե ինքդ քեզ դեր ես խաղում։ Քեզ, երևի, կհասկանան Միայն նրանք, որ կաղում են,— Երանի չէ՜ր ոտքըդ լիներ, Հոգին էլ է հաճախ կաղում։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Դու ինքդ քեզ տաքանում ես» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) փիլիսոփայության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8