Անցնել բովանդակությանը

Տկարութիւն

«Սեր» ժողովածու

Դո՛ւն, գթասիրտ ու գթացուած տկարութիւն, Քեզ զօրութեան վերածելու համար որքա՜ն Պէտք է արցունք թափել տայ մարդը մարդերուն Եվ իր աչքէն որքա՜ն արցունք պէտք չէ իյնան։ Որքա՜ն հաւատք, մացառներուն վրայ շուրջի — Հաւատք ու սէր՝ կաթնափրփուր գե՛ղմ սպիտակ — Պէտք է խուզուի իր հոգիէն ու հոն կառչի Ու ծփծփա՜յ զերթ պարտութեան երկար դրօշակ։ Ճամբան՝ շիտա՛կ այնուհետև կ՚երթայ առաջ, Կը բարձրանա՜յ կըսեն՝ ճամբան, ու անոր վրայ Հաստատաքայլ գացող այս մարդն որ կ՚երևայ, Եվ կ՚երթայ ո՞ւր… մարդն է՝ կ՚ըսեն, զորեղ ու քաջ։ Ո՛վ դուն, մանո՛ւկ Տկարութիւն, ընել ի՞նչպէս, Որ անունովդ ու հոգիովըդ դուն յաղթես…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Տկարութիւն» սոնետ բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) փիլիսոփայության և խոհի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-4-2 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14