Թե կտոր տեսնես մի ամպի
«Ռուբայաթ» ժողովածու · 1926
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
«Ռուբայաթ» ժողովածու · 1926
Ստեղծագործության մասին
Եղիշե Չարենցի «Թե կտոր տեսնես մի ամպի» քառյակ բանաստեղծությունը (1926, «Ռուբայաթ» ժողովածուից) ժամանակի և փիլիսոփայության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։