Անցնել բովանդակությանը

«Գագաթներին մով սարերի…»

1906

Գագաթներին մով սարերի Թափառեցի սերըս լալով. Լացըս քամին զով սարերի Լսեց, տարավ թևին տալով։ Ու լըսում եմ լուռ գիշերին Լացըս հիմա ամենուրեք. Միշտ ծեծում է դուռըդ քամին, Բայց չես լըսում նրան երբեք…

1906, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Գագաթներին մով սարերի…» բանաստեղծությունը (1906) սիրո և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8