Անցնել բովանդակությանը

«Գարունն եկավ կարմիր-կանանչ…»

1908

Գարունն եկավ կարմիր-կանանչ, Արշալույսով, ծիածանով. Գարունն՝ հագած շողք ու ճաճանչ՝ Գոգն ու ծոցը ծաղիկներով։ Ականջներին թռչունների Հազար բույրով սեր շըշնջաց. — Աշխարհ թնդացերգով սիրո, Ավա՜ղ… գարունն ինձ բան չասաց։ Սիրտըս բացի գարնան դիմաց՝ Շողքի, ոսկի, անուշ գարնան. — Ավա՜ղ… սիրտըս դատարկ մընաց՝ Մուրացկանի ափի նըման…

1908, Ղազարապատ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Գարունն եկավ կարմիր-կանանչ…» բանաստեղծությունը (1908) գարնան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12