Անցնել բովանդակությանը

«Հիմա հեռավոր, վեհ Հիմալայան…»

1905

Հիմա հեռավոր, վեհ Հիմալայան Այն երկնասըլաց, վես բարձունքներում. Հախուռըն, ինչպես ալեկոծ օվկիան, Հոծ, սոսկավիթխար ամպերն են եռում։ Եվ մըրըրկահույզ ամպրոպն է պայթում Ժայռերին խոժոռ, ահեղադղորդ, Բուռըն, խոլական կայծակն է ճայթում. — Եվ Հիմալայը կանգնած է խրոխտ… Եվ պայքարի մեջ այդ որոտընդոստ Այնտեղ է այժըմ և հոգիս ըմբոստ…

1905, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հիմա հեռավոր, վեհ Հիմալայան…» բանաստեղծությունը (1905) պայքարի և ազատության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10