Անցնել բովանդակությանը

«Հովը բարակ կըշնկշընկա…»

1906

Հովը բարակ կըշնկշընկա՜, Վարդը անուշ կըբուրե, — Տար վարդի մոտ, սերըդ քնքուշ, Գիրկըդ առ ու համբուրե։ Ու մի օր էլ հովը կուգա, Քեզ կըփնտրե, չի գտնի. — Խելքդ ժողվե, քու օրն արա, Ինչ որ լինօ — թող լինի։

1906, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հովը բարակ կըշնկշընկա…» բանաստեղծությունը (1906) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8