Անցնել բովանդակությանը

«Փշե-պսակը ճակտիս կըդնեմ…»

1895

Փշե-պսակը ճակտիս կըդնեմ Ու ջինջ սրտով ամբոխի մեջ, Ու վեհ մտքերով նրա վրեն Կըթափառեմ ոլո՜ր-մոլո՜ր Երկրի բոլոր ոլորտում… — Եվ ի՞նչն է իմ նպատակը, — Աստղոտ, վսեմ ապագան, Որ վառ, պայծառ կըշողա Պղտոր կյանքի ափերից Խորին, կապույտ հեռվում…

1895, Վարշավա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Փշե-պսակը ճակտիս կըդնեմ…» բանաստեղծությունը (1895) կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ բաժանված 2 հնգատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10