Անցնել բովանդակությանը

«Քնքո՛ւշ հովիկ, իմ նազելուց…»

1893

Քնքո՛ւշ հովիկ, իմ նազելուց Քաղցր բուրմունք հետըդ բե՛ր, Վիշտս ու ցավըս շո՛ւտ փարատի՛ր, Սիրո բարև հետըդ բեր։ — Շո՛ւտ, մատռվակ, ոսկի թասով, Վարդի գույնով գինի բեր։ Անուշ խոսքեր սիրուս սրտի Պարտեզներից քաղի՛ր, բե՛ր. Ջերմ համբույրի, ծով-կարոտի Ծաղիկ-ծաղկունք հետըդ բե՛ր։ — Շո՛ւտ, մատռվակ, ոսկի թասով, Նռան փայլով գինի՛ բեր…

1893

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Քնքո՛ւշ հովիկ, իմ նազելուց…» բանաստեղծությունը (1893) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 2 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12