«Քեզ չըտեսնել՝ ուխտել էի…»
1899
Քեզ չըտեսնել՝ ուխտել էի,
Բայց, ա՜խ,նորից հանդիպա.
— Քուրի՛կ, վերքըս լավ է հիմի,
Մի սև սպի տեղը կա;
Էն սև սպին սև ամպի պես
Սևցուց դեմքը արևի.
Ու ման կուգամ սև շուքի պես
Սարե՜ր, ձորե՜ր ամայի…
1899, Ալեքսանդրապոլ
1899
1899, Ալեքսանդրապոլ
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Քեզ չըտեսնել՝ ուխտել էի…» բանաստեղծությունը (1899) սիրո և վիշտի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։