Անցնել բովանդակությանը

«— Քընքուշ լուսնի շուշան-փոշին…»

1895

— Քընքուշ լուսնի շուշան-փոշին Մաղեց հեզ գետի վըրա. Մեղմիկ խըշշաց ցորեն, ցողուն, — Սիրտըս անդո՜րր կըծըփա։ Ուռիները նազա՜ն-ծածա՜ն, Տերևները կըշնչեն, Ծիտ ու ծիծեռ ճուղքի վըրան Վառ երազում կընընջեն… Լուռ կըծորե աստղը շողե՜ր Ու ծըղրիդը կըծըղրա. Քամին կերգե գաղտնի երգե՜ր, — — Միտքըս հեռու՜ւ կըսըլանա… Լուսնակն անցավ, — մութը մըթին Մաղեց հեզ գետի վըրա… Ծանըր խըշշաց լացող ուռին, — Սիրտըս տըխո՜ւր կըհևա…

1895, Հոռոմոս – Անի

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «— Քընքուշ լուսնի շուշան-փոշին…» բանաստեղծությունը (1895) երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16