Անցնել բովանդակությանը

«Ո՞ւր եք կորեր, գարնան օրե՛ր…»

1897

Ո՞ւր եք կորեր, գարնան օրե՛ր, Էն զով սարի հովն ո՞ւր է, Կանչեմ, արի՛ք, նխշուն հավքե՛ր, Ալ-շրթունքով վարդն ո՞ւր է։ Էս քարափեն աղբյուր կուգար, Կաքավն էստեղ երգ կասեր. Խոր ծմակեն մարալն կուգար, — Սիրտս ուրախ կզարներ։ Հիմի ցուրտ է, ձյունն է եկեր, Չորս դին ձմեռ ու սառույց. Ա՜խ, է՛լ չկան արև-օրեր, Սիրտս էլ սառեր է վաղո՜ւց…

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ո՞ւր եք կորեր, գարնան օրե՛ր…» բանաստեղծությունը (1897) սիրո և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12