«Որտե՞ղ է ընկած…»
1909
Որտե՞ղ է ընկած
Այն քարը հիմի,
Որ հողիս վրա
Շիրիմ պիտ լինի;
Իմ թափառ կյանքում,
Մարդ ի՞նչ իմանա,
Չե՞մ նստել, թախծել
Այդ քարի վրա…
1909, Երևան
1909
1909, Երևան
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Որտե՞ղ է ընկած…» բանաստեղծությունը (1909) կյանքի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։