Անցնել բովանդակությանը

«Յարըս նստել վանքի դըռան…»

1897

Յարըս նստել վանքի դըռան Նուռ ու խնձոր կըծախե. Հարս ու աղջիկ քովը կուգան, Էժան կուտա, կըբաշխե։ Ա՜խ, յարս ինձեն խռովել է, Ինձի շատ թանկ կծախե։ Ես ո՞նց անեմ… դարդիս դարման Յարիս նուռն ուխնձորն է. Ինչ որ ունիմ, յարիս կուտամ, Թաք ուրիշին չըծախե։

1897, Բագարան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Յարըս նստել վանքի դըռան…» բանաստեղծությունը (1897) սիրո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 6-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10