Անցնել բովանդակությանը

«Ետ դառնար հիմա հասակըս մատաղ…»

1942

Ետ դառնար հիմա հասակըս մատաղ, Լինեի նորից այն խենթ պատանին, Երգը՝ շրթունքիս, և սիրտըս ուրախ, Սանձեի նորից հորըս կապույտ ձին, Եվ խոլ ձորերով, կատարներով վես, Սուրող գետերի շառաչյունի հետ Թռչեի չքնաղ իմ սիրածին տես, Որպես մի վառված անվեհեր ասպետ։

1942

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ետ դառնար հիմա հասակըս մատաղ…» ութնյակ բանաստեղծությունը (1942) կարոտի և մանկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1942 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8