Անցնել բովանդակությանը

«…Եվ ո՛ւշ գիշերին հոգնած մի ալիք…»

1901

…Եվ ո՛ւշ գիշերին հոգնած մի ալիք Լացով, հառաչով եկավ ու ընկավ Գիրկը մայր — երկըրի… Ա՜խ, ճակատս հոգնած ո՞վ շոյե պիտի. Եվ ո՞ւմ սիրտն է բաց — այս հեռո՜ւ, օտա՜ր Ափում ինձ համար…

1901, Վենետիկ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «…Եվ ո՛ւշ գիշերին հոգնած մի ալիք…» բանաստեղծությունը (1901) մոր և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1901 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 6