Անցնել բովանդակությանը

«Եվ անապատից, հեոո՜ւ ծովերից…»

1904

Եվ անապատից, հեոո՜ւ ծովերից Եվ դարբասներից, թե խուլ բանտերից Լըսում եմ անվե՛րջ, գիշեր ու ցերեկ Ողբ ու հեծեծանք մի՛շտ, ամենուրեք. Տեսնում եմ արցունք ժպըտի հետ հյուսված, Հացի հետ արյուն — վի՛շտ համատարած… Եվ ծով — արցունքներն անծայր աշխարհի Ամեն խորշերից, ամեն սըրտերից Կաթիլ ու կաթիլ հավաքվում, գալիս, Թափվում են վըշտոտ, խոցված սրտիս մեջ…

1904, Թիֆլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Եվ անապատից, հեոո՜ւ ծովերից…» բանաստեղծությունը (1904) ծովի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 6-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10